Առնվազն 12 մարդ է զոհվել Իտալիայի Պիեմոնտ շրջանում ճոպանուղու վթարի հետեւանքով, հայտնում է Rainews24 լրատվական հեռուստաալիքը:
Դեպքը տեղի է ունեցել այսօր, ճոպանը պոկվել ու ընկել է գրեթե 1500 մետր բարձրությունից: Այն կապում էր Մաջորե լճի ափը և Մոնտերոնե լեռան ափին գտնվող Ստրեսա գյուղը:
Թեև ճոպանի անկման վայրից 12 մարմին է դուրս բերվել, սակայն երկրի արտակարգ ծառայությունը հաղորդել է, որ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ տեղեկություններ կան ևս մի քանի մարդու մասին, որոնք եղել են ճոպանուղու վագոնի մեջ:
Նշենք, որ ճոպանուղու աշխատանքը դադարեցվել էր արդեն 1 տարուց ավելի՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով, այն կրկին սկսել էր աշխատանքը մոտ 1 ամիս առաջ: