Շուրջ 160 հայ զինվոր գտնվում է Իրանում․ նրանց վերադարձի համար նախապայման են դրել

«Հրապարակ» թերթը գրում է.

 

«Մեր հավաստի տեղեկություններով՝ Իրանի Իսլամական Հանրապետությունում է գտնվում շուրջ 160 հայ զինվոր։ Վերջերս իրանցի բարձրաստիճան զինվորականների՝ Հայաստան ժամանման առիթներից մեկն էլ հայ զինվորների վերադարձի հետ կապված հարցերը քննարկելն է եղել։

Մեզ պատմեցին, որ հայ զինվորները պատերազմի թեժ օրերին հատել են Իրանի պետական սահմանը և այդ ժամանակվանից գտնվում են այնտեղ՝ հայտնի չէ, թե որտեղ են գտնվում եւ ինչ կարգավիճակով։ Մեզ ասացին նաև, որ հայ զինվորների վերադարձի հետ կապված Իրանը ինչ-ինչ նախապայմաններ է ներկայացրել հայկական կողմին՝ ադրբեջանական օրինակը, փաստորեն, վարակիչ է, եւ նրանք էլ են փորձում օգտվել «գերիներ» ունենալու հանգամանքից։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.