Զրահափոխադրիչը գլորվել է ձորը. ժամկետային զինծառայող է մահացել. ՊՆ

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ մայիսի 20-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, ՊՆ N զորամասի զրահափոխադրիչը, մշտական տեղակայման վայրից կիրառման շրջաններ ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 100 մետր գլորվել ձորը:

Վթարի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից մահացել է զրահափոխադրիչի մեխանիկ-վարորդ, ժամկետային զինծառայող Արման Վահրամի Համբարյանը (2020թ. 1-ին զորակոչ, ԶԶՀԾ Երևանի թիվ 1 ՏՍ)։ Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

«ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Արման Համբարյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», - նշված է հաղոդրագորւթյան մեջ:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.