Ադրբեջանցի զինվորականները նախօրեին Սյունիքի մարզի Խոզնավար գյուղի ուղղությամբ առաջացել են եւս 1.5 կմ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում այսօր՝ մայիսի 21–ին, ասաց գյուղի վարչական ղեկավար Վարո Գրիգորյանը։
«Թուրքերը մտել են մեր տարածքը, տղերքը հավաքվել են, կանգնել, զինվորներ էլ կան, դեմները կանգնած՝ սպասում են։ Նախօրեին երեկոյան ժամը 6-ի սահմանում է առաջխաղացումը եղել։ Իշխանասարից, որ 3,5 կմ առաջ էին եկել, փաստորեն դրանից հետո էլ հիմա եւս 1,5 կմ նորից եկել են։ Հայաստանի տարածք են մտել ու իջել դեպի Խոզնավար, հիմա իրենք գյուղից հեռու են 2,5 կմ»,– ասաց գյուղապետը։