Քիչ առաջ բերման են ենթարկվել Խոսրով Հարությունյանն ու ևս մեկ անձ

Քիչ առաջ ոստիկանությունն Ազատության հրապարակից բերման է ենթարկել ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանին և ևս մեկ անձի:

 

Մեր հարցին ի պատասխան, ոստիկանությունից տեղեկացրեցին որ նրանք բերման են ենթարկվել ծեծի կասկածանքով:

Ոստիկանության կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Մեր ունեցած տեղեկություններով, նրանք Օպերայի տարածքում վիճաբանել են, հարվածներ հասցրել միմյանց, հնչել են նաև հայհոյանքներ:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.