5․3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Իրանում 5․3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

 

Ցնցման էպիկենտրոնը գտնվել է Բոջնուրդ քաղաքից 50 կմ հեռավորոթյան վրա, օջախը՝ 10 կմ խորության վրա։ Երկրաշարժը տեղի է ունեցել Երևանի ժամանակով 04։54-ին։

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.