SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում մայիսի 13-ին «Գորիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Գորիսի բաժին ստացված ահազանգի փաստով:
Այդ օրը՝ ժամը 21:40-ին, հիվանդանոցից հայտնել են, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած ծակած թափանցող վերք, տրավմատիկ շոկ երկրորդ, երրորդ աստիճանի, վիճակը ծանր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Հիվանդանոց մեկնած ոստիկանության Գորիսի բաժնի օպերատիվ խումբը պարզել է վիրավորի ինքնությունը: Նա Խնձորեսկ գյուղի բնակիչ, 42-ամյա Անաստաս Բաբալարյանն է:
Հիվանդանոցում նրա հարազատները բժիշկներին հայտնել են, որ չեն տեսել, թե որտեղ և ինչ պայմաններում է նա նման վիճակում հայտնվել: Որոշ ժամանակ անց, Գորիսի բժշկական կենտրոնից դարձյալ ահազանգ է ստացվել, որ «գլխի ճակատային շրջանի այտուցներ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Գորիսի ոստիկանները պարզել են, որ նա Խնձորեսկ գյուղի բնակիչ, 46-ամյա Սասուն Ղալդունցն է, ով բժիշկներին հայտնել է, որ վնասվածքները ստացել է վայր ընկնելու ու գլորվելու հետևանքով:
Մինչ բժիշկները օգնություն էին ցուցաբերում վիրավորներին, ոստիկանությունը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 21:00-ի սահմաններում, վիճաբանություն է տեղի ունեցել նրանց միջև, որի ժամանակ Ս. Ղալդունցը կտրող-ծակող գործիքով հարվածել է Ա. Բաբալարյանի կրծքավանդակին՝ պատճառելով վնասվածքներ:
Ոստիկանները հայտնաբերել են Ս. Ղալդունցին, ով կատարվածի մասին բացատրություն տալուց հետո բաց է թողնվել:
Գորիսի քննչական բաժնի քննիչի կողմից նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործից դանակը հայտնաբերելու ուղղությամբ: