6.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Հոկայդո կղզուց հարավ-արևելք:
Երկրի գլխավոր օդերեւութաբանական գործակալության տվյալների համաձայն՝ ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 12.24-ին: Երկրաշարժի օջախը 60 կիլոմետր խորության վրա էր՝ ջրի տակ:
Մինչև երեք բալ ցնցումներ են զգացվել Հոկայդո կղզու հարավարևելյան և արևելյան հատվածներում:
Երկրաշարժից տուժածների ու վնասների մասին դեռ չի հաղորդվում: Նշվում է, որ ցունամիի սպառնալիք չկա: