Երկու ադրբեջանցի սահմանապահ է սպանվել Իրանի հետ սահմանին։ «Արմենպրես»–ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է «Սպուտնիկ Ադրբեջան»-ը` մանրամասնելով, որ մայիսի 15-ին` ժամը 16:00-ի սահմաններում, ինքնությունը չպարզված 3 անձ փորձել է ապօրինի հատել ադրբեջանա-իրանական սահմանը։ Նրանց կանգնեցնելու փորձից հետո սահմանախախտները կրակել են սահմանապահների ուղղությամբ, որոնք հիվանդանոցում մահացել են։
Միջադեպի վայրում հայտնաբերվել է մոտ 10 կգ թմրանյութ։ Սահմանախախտներից մեկը` Իրանի քաղաքացի, ձերբակալվել է, երկուսը` հետախուզվում են։