Դանակահարություն Երևանում` ավտոտեխսպասարկման կետում

Մայիսի 13-ին դանակահարության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։10-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն 4-րդ թաղամասում դանակահարված քաղաքացիներ կան։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ոստիկանները պարզել են, որ դանակահարությունը տեղի է ունեցել մայիսի 12-ին, ժամը 17։00-ի սահմաններում Դավիթաշեն 4-րդ թաղամասի 16/1 հասցեում գործող ավտոտեխսպասարկման կետում, որտեղ վճաբանություն է տեղի ունեցել Երևանի բնակիչներ՝ 32-ամյա Արթուր Դադամյանի, 31-ամյա Մաքսիմ Օսիպովի և 30-ամյա Վահե Յախանեջյանի միջև, որի ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների, Վ. Յախանեջյանը իր մոտ եղած ծակող-կտրող գործիքով հարվածներ է հասցրել Ա. Դադամյանին և Մ. Օսիպովին։

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ Վ. Յախանեջյանին հայտնաբերելու ուղղությամբ։

Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորներից Ա. Դադամյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքը «Արմավտոտեխ» ՍՊԸ-ի տնօրենն է։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.