Այսօր՝ Ժամեր Առաջ. Իսկական քաոս, Դաժան ու ողբերգական դեպք.տնակում առաջացած հրդեհը մարելուց հետո փրկարարներն... Մանրամասները

Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 00։15-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքում՝ նախկին կոշիկի գործարանի հարևանությամբ գտնվող տնակում հրդեհ է բռնկվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել թիվ 48 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Շիրակացի փողոցի թիվ 97

տան հարևանությամբ գտնվող փայտե ինքնաշեն տնակում, որն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։ Հրշեջ-փրկարարները հրդեհը մարելուց հետո այնտեղ հայտնաբերել են 65-ամյա Գեորգի Ստեփանիձեի դին։ Դեպքի վայր էին ժամանել նաև 1-03, 1-04 ծառայությունների աշխատակիցները և Շիրակի մարզի ոստիկանության օպերատիվ խումբը։ Հրշեջ-փրկարարները մոխրակույտի վերածված տնակի միջից դուրս են բերել մահացածի դին, մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում՝ պարզելու համար, թե ինչն է եղել հրդեհի պատճառը։ Հրշեջների

աշխատանքը տեղում ղեկավարել է Շիրակի մարզային փրկարարական վարչության պետի տեղակալ, փրկարար ծառայության փոխգնդապետ Կարեն Եղշատյանը։

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.

Այսօր՝ Ժամեր Առաջ. Իսկական քաոս, Դաժան ու ողբերգական դեպք.տնակում առաջացած հրդեհը մարելուց հետո փրկարարներն... ՄանրամասներըԱյսօր՝ Ժամեր Առաջ. Իսկական քաոս, Դաժան ու ողբերգական դեպք.տնակում առաջացած հրդեհը մարելուց հետո փրկարարներն... ՄանրամասներըԱյսօր՝ Ժամեր Առաջ. Իսկական քաոս, Դաժան ու ողբերգական դեպք.տնակում առաջացած հրդեհը մարելուց հետո փրկարարներն... ՄանրամասներըԱյսօր՝ Ժամեր Առաջ. Իսկական քաոս, Դաժան ու ողբերգական դեպք.տնակում առաջացած հրդեհը մարելուց հետո փրկարարներն... Մանրամասները


Նյութի աղբյուր՝ shamshyan.com