Քիչ Առաջ. Խոշոր հրդեհ Մասիվի հանրակացարանում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ և... Մանրամասները Դեպքի Վայրից Հայտնում է. Շամշյանը

Այսօր՝ հոկտեմբերի 10-ին՝ ժամը 13:30-ին, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մոլդովական փողոցի 29/6 շենքում (Նոր Նորքի 2-րդ զանգվածի նախկին հանրակացարանի շենքում) հրդեհ է բռնկվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք և արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները, ինչպես նաև Երևանի 1-03 շտապօգնության խմբերը: Ըստ նախնական տվյալների՝ հրդեհը

բռնկվել է հանրակացարանի 6-րդ մասնաշենքի 8-րդ հարկի բնակարաններից մեկում: Հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ-1» աստիճան: Փրկարարները տարհանել են շենքի 16 բնակչի, որոնցից 4-ին՝ ավտոսանդուղքի օգնությամբ: Ծխահարվել է 2 քաղաքացի, ում շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են առաջին բուժօգնություն (հոսպիտալացման անհրաժեշտություն չի եղել): Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:41-ին, մարվել՝ 14:55-ին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.

Քիչ Առաջ. Խոշոր հրդեհ Մասիվի հանրակացարանում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ և... Մանրամասները Դեպքի Վայրից Հայտնում է. ՇամշյանըՔիչ Առաջ. Խոշոր հրդեհ Մասիվի հանրակացարանում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ և... Մանրամասները Դեպքի Վայրից Հայտնում է. Շամշյանը


Նյութի աղբյուր՝ shamshyan.com