Հայտնի է ով էր էշին Ազգային ժողովի մոտ բերել.Նոր մանրամասներ

Պարզվել է այն մարդու ինքնությունը, որը երեկ՝ մայիսի 10-ին, Ազգային ժողովի դարպասների մոտ ավանակ էր բերել։ Ինչպես հայտնում է Shamshyan.com–ը, նա Տավուշի մարզի Աչաջուր գյուղի բնակիչ՝ 36-ամյա Սևադա Ղուկասյանն է։ Ավանակին էլ գյուղում անվանում են «Զազո»։

Ինչպես արդեն հաղորդել էինք, երեկ մի իջևանցի էշով եկել էր Երևան, ԱԺ շենքի մոտ՝ Նիկոլ Փաշինյանին տանելու։
Նա լրագրողներին պատմեց, որ հին հայկական ավանդույթի համաձայն, դավաճաններին էշի վրա թարս նստեցնում են ու քաղաքով պտտացնում, որ բոլորը ճանաչեն, ընդ որում՝ մերկ վիճակում։

 

Ոստիկաններն ավանակատիրոջը բերման էին ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժին։

Ոստիկանության լրատվության բաժնից էլ Sputnik Արմենիային հայտնեցին, որ նրան բերման էին ենթարկել հասարակական կարգը խախտելու համար։

Նաև տեղեկացրեցին, որ անձնական խուզարկությամբ Ղուկասյանի մոտ հայտնաբերվել է դեղնականաչավուն կասկածելի զանգված, և նշված փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Ղուկասյանին բաց են թողել, իսկ ավանակին, մինչև նրան հանձնելը, տեղափոխել էին Երևանի Վարդան Մամիկոնյանի արձանի հարևանությամբ գտնվող կենդանիների խնամքի վայր։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.