Րոպեներ Առաջ . Թեժ Լարված իրավիճակ,Վրաերթ Երևանում. կին վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնի, վերջինս...Մանրամասները

Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:10-ի սահմաններում Սարյան փողոցում 33-ամյա Անուշ Ժամկոչյանը իր վարած Nissan մակնիշի 35 MC 144 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտնի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին շտապօգնության մեքենայով տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային

ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի աշխատակիցները: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները՝ 1 մարտական հաշվարկով: Վրաերթի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային

ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննիչ Աշոտ Դարբինյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են հետիոտնի ինքնությունը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.

Րոպեներ Առաջ . Թեժ Լարված իրավիճակ,Վրաերթ Երևանում. կին վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնի, վերջինս...ՄանրամասներըՐոպեներ Առաջ . Թեժ Լարված իրավիճակ,Վրաերթ Երևանում. կին վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնի, վերջինս...ՄանրամասներըՐոպեներ Առաջ . Թեժ Լարված իրավիճակ,Վրաերթ Երևանում. կին վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնի, վերջինս...ՄանրամասներըՐոպեներ Առաջ . Թեժ Լարված իրավիճակ,Վրաերթ Երևանում. կին վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնի, վերջինս...Մանրամասները


Նյութի աղբյուր՝ shamshyan.com