Վեցամյա տղան մահացու վրաերթի է ենթարկել իր մորը

Ռուսաստանի Դաշնության Կուրսկի մարզում վեց տարեկան երեխան նստել է ավտոմեքենայի ղեկին ու հարվածել մորը, հայտնում է տարածաշրջանի ՆԳՆ մամուլի ծառայությունը:

«Նախնական տվյալներով՝ 2015 թվականին ծնված անչափահաս երեխան նստել է ավտոմեքենայի ղեկին, գործի դրել շարժիչը և հետընթաց կատարելիս՝ բախվել մորը, ով կանգնած էր այդ ավտոմեքենայի և կայանած Nissan Murano-ի արանքում», — հայտնել են մամուլի ծառայությունից:

Վնասվածքների արդյունքում՝ կինը մահացել է: Կատարվում է նախաքննություն:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.