Չինական 18 տոննայանոց հրթիռն անվերահսկելի ընկնելու է Երկրի վրա, Հայաստանի տարածքը վտանգի գոտում է

Չինաստանի՝ տիեզերք ուղարկված հրթիռն անվերահսկելի ընկնելու է Երկրի վրա։ Այս մասին հայտնում է BBC-ն։ Անցած շաբաթ Չինաստանն ուղեծիր է բարձրացրել չինական տիեզերական կայանի առաջին մոդուլը։ Հրթիռի 18 տոննայանոց մնացորդն ընկնելու է Երկրի մակերևույթի վրա, բայց վայրը հայտնի չէ։

 

Այն ընկելու է մոտավորապես հյուսիսային լայնության 41․5 աստիճանից հարավ և հարավային լայնության 41․5 աստիճանից հյուսիս ընկած տարածքում։ Ընկնելու հնարավոր վայրում է նաև Հայաստանի տարածքը։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.