Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Գևորգ Եղիազարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հոկտեմբերի 9-ին, Արմավիրի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։ Ժամը 15։30-ի սահմաններում Ալաշկերտ-Նորապատ ավտոճանապարհի խաչմերուկում բախվել են Նորապատ գյուղի բնակիչ՝
62-ամյա Արտավազդ Սահակյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 28 ՍՍ 281 համարանիշի և Արմավիր քաղաք բնակիչ՝ 69-ամյա Հրաչ Սարգսյանի վարած ВАЗ 2107 մակնիշի 14 ՍՍ 340 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հ. Սարգսյանն ու նրա ուղևոր՝ Արգավանդ գյուղի բնակիչ, 45-ամյա Քյալաշ Խուդոյանը, «06»-ի վարորդ Ա. Սահակյանն ու նրա ուղևոր՝ Նորապատ գյուղի բակիչ, 53-ամյա
Նարինե Ստեփանյանը մարմնական վնավածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։ Ծանուցում.
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ shamshyan.com