ՀՅԴ անդամ, Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղի բնակիչ Նաիրի Սաղաթելյանին այսօր` մայիսի 7-ին, մեղադրանք է առաջադրվել: Այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատեց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։
Նաիրի Սաղաթելյանը մեղադրում է բողոքի ակցիաների մասնակիցների դեմ զանգվածային բռնություններ կիրառելու վերաբերյալ հրահանգավորման շրջանակներում։ Նա մասնակցել է Պռոշյան փողոցում Փաշինյանի դեմ ապրիլի 21-ին տեղի ունեցած բողոքի ակցիային։
Նշենք, որ Նաիրի Սաղաթելյանը ՀՅԴ անդամ Իշխան Սաղաթելյանի եղբայրն է։
Հիշեցնենք, որ այսօր մեղադրանք էր առաջադրվել նաեւ Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղի բնակիչ, ՀՅԴ անդամ Գուրգեն Սաղաթելյանին։