Կրակոցներ Երևանում` հեղինակը 36-ամյա կին է

Երեկ ՝ մայիսի 6-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 4-րդ բաժանմունքի և ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի շենքերից մեկի մոտից խուլիգանություն կատարելու կասկածանքով ոստիկանության Մալաթիայի բաժին են բերման ենթարկել նույն վարչական շրջանի բնակիչ, 36-ամյա Լուսինե Կ.-ին:

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ պարզվել է, որ Երևան քաղաքի ոստիկանությունում ստացված օպերատիվ տվյաները հավաստի են եղել, իսկ այդ տեղեկություններով՝ մայիսի 5-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում Բաբաջանյան փողոցի շենքի բակում Լուսինե Կ.-ն իրեն ծանոթ տղայի հետ ավտոմեքենայի սրահում վիճաբանել է, ապա նրան վախեցնելու նպատակով իր մոտ եղած ատրճաակից մի քանի անգամ կրակոցներ է արձակել:

Բարեբախտաբար, տուժածներ չկան: Ոստիկանները հայտնաբերել են նաև ատրճանակը: Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ այդ տղայի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ: Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննության բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.