Զորամիավորումը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի, ռազմական տեխնիկան բերվել է մարտական վիճակի

Զինծառայողների ֆունկցիոնալ պարտականությունների իմացությունը և մասնագիտական գիտելիքները զարգացնելու նպատակով մայիսի 5-ին 5-րդ զորամիավորումը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, անձնակազմը զբաղեցրել է նախորոշված շրջանները, ծավալվել է զորամիավորման կառավարման կետը, բացազատվել են կապի հանգույցներ, ռազմական տեխնիկան բերվել է մարտական վիճակի:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.