Մենք կոչ ենք անում կողմերին ամբողջությամբ ավարտել բոլոր գերիների ու ձերբակալվածների փոխանակությունը։ Այս մասին Թվիթերի իր էջում նշել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
«ԱՄՆ-ն ողջունում է Ադրբեջանից երեք հայ կալանավորվածների ազատ արձակումը։ Կոչ ենք անում երկու կողմերին ամբողջությամբ և արագորեն ավարտին հասցնել բոլոր գերիների, կալանավորվածների ու աճյունների փոխանակման գործընթացը և հարգել բոլոր կալանավորվածների հանդեպ մարդկային վերաբերմունքի ապահովման հարցում ստանձնած պարտավորությունները», – նշել է Բլինքենը։