Չինական անկառավարելի հրթիռը կարող է ընկնել Երկիր մոլորակի վրա. Օրը հայտնի է...

Հայտնի է դարձել, որ չինական Long March 5B ծանր կրող հրթիռը, որը դուրս է եկել վերահսկողությունից, կարող է կրկին մուտք գործել մթնոլորտ ու ընկնել Երկիր մոլորակի վրա: Այս մասին գրում է CNN-ը՝ հղում անելով Պենտագոնի ներկայացուցիչ Մայք Հովարդին:

Նախնական հաշվարկներով, հրթիռը կարող է մթնոլորտ ներխուժել մայիսի 8-10-ին: Թե որտեղ այն կընկնի, հնարավոր կլինի պարզել միայն ընկնելուց մի քանի ժամ առաջ: Այս պահին դա անելը հնարավոր չէ, քանի որ օբյեկտը շատ արագ է շարժվում:

Նշվում է, որ հրթիռը շարժվում է մոտավորապես 29 հազար կմ/ժ արագությամբ:

Ավելի վաղ Ինտերֆաքսը՝ հղում անելով Ռոսկոսմոսին, հայտնել էր, որ այդ հրթիռը վտանգ չի ներկայացնում Ռուսաստանի համար:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.