Ինքնասպանություն՝ Երևանում. Դավիթաշեն կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու դի

Մայիսի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 07։30-ի սահմաններում  Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  9-11 և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամրջի տակ տղամարդու դի կա։

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է քաղաքացու մահը։

Մաշտոցի ոստիկաններն ու քննիչները պարզում են մահացածի ինքնությունը, ով 55-ից 60 տարեկան տղամարդ է։

Փաստի առթիվ Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.