Նոր Մանրամասներ. Երևանում 14-րդ հարկից ընկած կինը նույն շենքի բնակիչ էր

Նոր մանրամասներ են հայտնի դարձել այսօր Երևանի Հալաբյան փողոցում տեղի ունեցած ողբերգական դեպքի մասին։ Shamshyan.com-ը տեղեկացնում է, որ Հալաբյան փողոցի թիվ 26 շենքի 14-րդ հարկից ընկած քաղաքացին կին է։ Դեռևս հայտնի չէ՝ նա նետվել է, թե անզգուշաբար է ընկել, բայց կինը հայտնվել է առաջին հարկում գտնվող, չշահագործվող պոլիկլինիկայի տանիքին:

Իրավապահներին հայտնի է դարձել, որ կինը նույն շենքի բնակիչ 46-ամյա Մարինե Խ.-ն էր: Դիակը տեղափոխելու համար փրկարարները ճոպաններ են օգտագործել։

Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Իրավապահները նախաքննություն են իրականացնում պարզելու համար՝ տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե դժբախտ պատահար։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը ժամը 13:50-ին ահազանգ է ստացել, որ Հալաբյան փողոցում քաղաքացին ընկել է 1-ին հարկում գտնվող գրասենյակի տանիքին։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները քաղաքացու դին իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.