Մայիսի 3-ին 5,5 մագնիտուդով երկրաշարժ Է գրանցվել Ռուսաստանի եւ Մոնղոլիայի սահմանի շրջանում: Այդ մասին հայտնել Է Եվրոպամիջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի Էպիկենտրոնը գտնվել Է Անգարսկից (բնակչությունը շուրջ 225 հազար) 269 կիլոմետր դեպի հարավ - արեւմուտք եւ Մոնղոլիայի Տուրտ բնակավայրից, որտեղ բնակվում Է 2,1 հազար մարդ, 23 կիլոմետր դեպի հարավ - արեւեմուտք: Օջախն ընկած Է եղել շուրջ 10 կիլոմետր խորության վրա:
Տուժածների եւ հնարավոր ավերածությունների մասին տեղեկատվություն այս պահին չի ստացվել:
«3 – 4 բալ ուժգնությամբ ցնցումներ են գրանցվել 16:46-ին (Երեւանի ժամանակով 12:46-ին): Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզիկական ծառայության Բայկալի մասնաճյուղի մասնագետների տեղեկատվությամբ՝ երկրաշարժի Էպիկենտրոնը գտնվել Է Մոնղոլիայի Խուբսուգուլ լճի շրջանում: (…) Էպիկենտրոնում երկրաշարժի հնարավոր առավելագույն ինտենսիվությունը 7,9 Է, մագնիտուդը՝ 5,9»,- ասված Է հաղորդագրության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: