«Ինչու ԱՄՆ նախագահը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը…». պարզաբանում է Փաշինյանը

«Եթե, ենթադրենք, այս փաստը տեղի ունենար յոթ կամ տասը տարի առաջ, դու առավոտից իրիկուն կլսեիք, թե ինչպես Հայաստանի ղեկավարության հմուտ արտաքին քաղաքականության արդյուքնում տեղի ունեցավ անհնարինը: Մի բան, որի համար հայությունը պայքարում է տասնամյակներ»,- այս մասին այսօր ԱԺ-ում ասաց վարչապետի պաշտոնակատար Փաշինյանը, պատասխանելով անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի այն դիտարկումներին, թե վերջին օրերին մենք կենտրոնացանք Հայոց ցեղասպանության ճանաչման իրողության վրա՝ որպես մեր անվտանգությունը բարձրացնող կարևոր բաղադրիչ և կարևոր տարր:

Պատգամավորը ցանկություն հայտնեց, որպեսզի Փաշինյանն անդրադառնա, թե Միացյալ Նահանգների նախագահի կողմից վերջերս Հայոց ցեղասպանության ճանաչման կապակցությամբ Երևանը ինչ է ծրագրում անել, արդյոք մենք հասկանում ենք, թե դրանով ինչքան կարող ենք բարձրացնել մեր անվտանգության մակարդակը, և ինչպիսի հնարավորություններ կարող է ստեղծել Երևանի համար տարածաշրջանային և նաև գլոբալ տեսանկյունից:

Մանրամասները` տեսանյութում

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.