6,6 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ Ճապոնիայում

Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը շաբաթ օրը 6,6 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցել երկրի հյուսիսարևելյան ափերի մոտ, փոխանցում Интерфакс գործակալությունը:

Ցնցումը տեղի է ունեցել Տոկիոյից հյուսիս գտնվող Միյագի պրեֆեկտուրայի տարածքում ՝ «Ֆուկուսիմա -1» ատոմակայանի մոտակայքում, որը տուժել էր 2011 թվականի մարտին տեղի ունեցած ցունամիից:

Այս անգամ ցունամիի սպառնալիքի մասին չի հայտարարվել, հնարավոր ավերածությունների և զոհերի մասին տեղեկություններ չկան, բայց գործակալությունը նախազգուշացրել է երկրի հյուսիս-արևելքի լեռնային շրջաններում սողանքների վտանգի մասին:

Մասնագետներն արդեն ստուգել են «Ֆուկուսիմա -1» ԱԷԿ-ը և ոչ մի շեղում չեն հայտնաբերել:

Ճապոնիայի կառավարությունը ստեղծել է երկրաշարժի արձագանքման շտաբ, իսկ որոշ պրեֆեկտուրաներում դադարեցվել է գնացքների աշխատանքը՝ երկաթգծերի վիճակը ստուգելու համար:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.