Այսօր՝ մայիսի 1-ին, մարտաֆիլմ հիշեցնող «ռազբորկա» է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։20-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 3 քաղաքացի, 1 հոգի էլ՝ դանակահարված։ Ըստ տեղեկությունների՝ վիրավորներին հիվանդանոց տեղափոխողների մեջ են եղել Շենգավիթի և Մալաթիայի թաղապետերը։ Ոստիկանները պարզել են դեպքի վայրը, որտեղ հայտնաբերվել է ավտոմատ, ատրճանակ, կրակված պարկուճներ, արնանման հետքեր։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։