Կրակոցներ`Շենգավիթի թաղապետի մեքենայի ուղղությամբ

Սկանդալներում հայտնվող Շենգավիթի թաղապետ Ռազմիկ Մկրտչյանի շուրջ նորանոր միջադեպերը չեն դադարում։ Բանն այն է, ըստ մեր տեղեկությունների, Մկրտչյանի ծառայողական մեքենայի վրա առկա կրակոցների հետքերի մասին հաղորդում է ներկայացվել, որով զբաղվում է Քննչական կոմիտեն։ Այս մասին գրում է Hraparak.am-ը։

Աղբյուրը կապ է հաստատել պաշտոնյայի հետ` հասկանալու համար, թե այդ ինչ պատմություն է։

Վերջինս հերքել է մեքենայի վրա կրակոցների հետքերի առկայությունը։ Մինչդեռ քննչական մարմնում ավելի ազնիվ գտնվեցին` ներկայացնելով գործը։

Ըստ քննչական կոմիտեի պարզաբանման` ահազանգ է եղել, որ թաղապետը եղել է իր սեփական տան բակում, կրակոցներ են հնչել, որոնցից մի քանիսը` թաղապետի մեքենայի դռան ուղղությամբ: «Նախնական եզրակացությամբ` այդ ահազանգը հերքվել է, զննությամբ հետքեր չեն հայտնաբերվել, մարդիկ կրակոցներ էլ չեն լսել»։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.