Ողբերգական դեպք մենամարտն ավարտվել է 19-ամյա բռնցքամարտիկի մահվամբ

Ուղեղի վիրահատությունից 11 օր անց հորդանանցի 19-ամյա բռնցքամարտիկ Ռաշեդ Ալ-Սվայսաթը ​​մահացել է: Նա մահացել է Լեհաստանում ընթացող աշխարհի երիտասարդական առաջնությունում մենամարտի ժամանակ: Բժիշկները փորձել են փրկել նրա կյանքը, բայց նրանց դա չի հաջողվել:

Մարզիկը գիտակցությունը կորցրել է մինչև 81 կգ քաշային կարգում էստոնացի Անդրեյ Վինոգրադովի դեմ պայքարի երրորդ ռաունդում: Նա հոսպիտալացվել է և ենթարկվել ուղեղի վիրահատության, որից հետո տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք: Ռաշեդ Ալ-Սվայսաթի մահվան մասին հաղորդում է բռնցքամարտի միջազգային ասոցիացիան: Կազմակերպությունը ցավակցություն է հայտնել մարզիկի ընտանիքին և ընկերներին:

«Մեր մտքերը նրա ընտանիքի, ընկերների և թիմակիցների հետ են, որոնց մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում»,-գրել է կազմակերպությունը Twitter-ի միկրոբլոգում:

Ոստիկանությունը հետաքննում է միջադեպը՝ պարզելու՝ բռնցքամարտիկը վիրավորվել է մենամարտի ժամանակ, թե առողջական խնդիրներ ունեցել է ռինգ մտնելուց առաջ:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.