Հայրը որդուն գցել է գետնին, տաբատի գոտիով կապել ձեռքերը ու ծեծել նրան

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Գարեգին Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2021թ. մարտի 20-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Արարատի մարզի Գեղանիստ համայնքի 22-րդ փողոցի 31-րդ տանը այլ բռնի գործողություններ է կատարել որդու՝ Արթուր Ղազարյանի նկատմամբ և ծեծել է նրան: Իսկ ինչ է տեղի ունեցել:

2021թ. մարտի 20-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Արթուր Ղազարյանը, ալկոհոլի ազդեցության տակ գնալով տուն, սկսել է վիճաբանել ընտանիքի անդամների հետ, որի ընթացքում վիրավորել ու հայհոյել է վերջիններիս։

Որդուն կարգի հրավիրելու և հանգստացնելու համար Գարեգին Ղազարյանն իր տուն է հրավիրել եղբոր որդուն՝ Սերյոժա Ղազարյանին, բայց քանի որ որդին շարունակել է հայհոյել ու վիրավորել ինչպես իրեն ու Սերյոժա Ղազարյանին, այնպես էլ ընտանիքի մյուս անդամներին, այդ պատճառով Սերյոժա Ղազարյանի հետ Արթուր Ղազարյանին գցել են գետնին և տաբատի գոտիով կապել են վերջինիս ձեռքերը, այնուհետև ոտքերով ու ձեռքերով դիտավորությամբ հարվածներ է հասցրել Արթուր Ղազարյանի դեմքին և մարմնի տարբեր մասերին՝ վերջինիս առողջությւսնը դիտավորությամբ պատճառելով կոպերի արյունազեղումների, քթի և ձախ ակնակապիճի շրջանի քերծվածքի ձևով առողջությւսնը թեթև վնասի հատկանիշներ չպարունւսկող մարմնական վնասվածքներ և ֆիզիկական ցավ։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.