Ադրբեջանցի զավթիչները քանդել են Սուրբ Ղազանչեցոցի դարպասների հրեշտակների արձաններն ու խաչը

Թվիթերի՝ «Republic of Artsakh» էջում հրապարակվել են Շուշիից լուսանկար, որում երևում է, որ Շուշին օկուպացրած ադրբեջանցիները քանդել են Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու դարպասների կիղքի սյուներին տեղադրված հրեշտակների արձաններն ու դարպասի խաչը։

«Ադրբեջանցի զավթիչները քանդել են Շուշիի Ղազանչեցոց հայկական եկեղեցու դարպասների վրա տեղադրված հրեշտակների արձանները։

Սոցիալական ցանցերում տեղադրված տեսանյութը ցույց է տալիս, որ ադրբեջանցի օկուպանտները ոչնչացրել են ոչ միայն հրեշտակների արձանները, այլև տաճարի շրջապատը»,-նշվում է լուսանկարներին կից հրապարակված տեքստում։

Նշենք, որ լուրեր են շրջանառվում, թե ադրբեջանցիները նաև սկսել են հայկական որոշ եկեղեցիների ապօրինի «վերականգնումը»՝ որպես ալբանական ժառանգություն։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.