ՀՀ դատախազության դիմաց քիչ առաջ բախումներ սկսվեցին ոստիկանների եւ բողոքի ակցիայի մասնակիցների միջեւ։
Հավաքված բազմության միջից ձվեր նետեցին դատախազության շենքի ուղղությամբ, ինչից հետո ոստիկանները սկսեցին բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին։
Այս պահին իրավիճակը շենքի դիմաց լարված է։
Ակցիայի մասնակիցները պահանջում են ազատ արձակել Սյունիքի մի շարք համայնքապետերի ղեկավարների։ Նրանք պնդում են, որ համայնքի ղեկավարներն ապօրինի են ձերբակալվել։
Ցուցարարները պլաստմասե շշերով հարվածեցին ոստիկաններին, որի արդյունքում մեկ ոստիկան տեղափոխվեց հիվանդանոց։