ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ քիչ առաջ ձերբակալեցին Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանին: Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց Զաքարյանի փաստաբան Գայանե Պապոյանը:
Հիշենենք, որ ArmLur.am-ը գրել էր, որ չի բացառվում, որ այսօր իրավապահները կկալանավորեն Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանին:
Այսպիսով 72 ժամ Մխիթար Զաքարյանը կմնա ձերբակալված, որից հետո նախաքննական մարմինը միջնորդություն կներկայացնի դատարան՝ նրան 2 ամսով կալանավորելու համար: Արդյունքում դատարանը որոշում կկայացնի նրան կալանավորել, թե ոչ: Հետեւենք զարգացումներին: