Մանկապարտեզի վարիչը, դպրոցի տնօրենը եւ քաղաքապետարանի աշխատակիցները ցույց են անում.(ՖՈՏՈ)

FreeNews.am-ը գրում է. Մանկապարտեզի վարիչը, դպրոցի տնօրենը եւ քաղաքապետարանի աշխատակիցները ցույց են անում Քաջարանում: Ինչպես հայտնի է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ Փոխնախագահ Ալեն Սիմոնյանը եւ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը երեկ երեկոյան մեկնել են Սյունիք: Վաղ առավոտից մարզում լարված մթնոլորտ է՝ առավոտյան Փաշինյանը Ագարակում էր, այնուհետեւ Մեղրիում, այժմ մեկնել է Կապան: Փաշինյանի այցն ակնկալվում է նաեւ Քաջարան քաղաքում, որտեղ մարդիկ շուրջ մեկ ժամ է հավաքվել են քաղաքի կենտրոնական հատվածում: Հատկանշական է, որ այսպես կոչված բողոքի ցույցին մասնակցում են Քաջարանի քաղաքապետարանի աշխատակիցները՝ փոխքաղաքապետի գլխավորությամբ, քանի որ քաղաքապետ Մանվել Փարամազյանը մի խումբ համակիրների հետ առավոտյան մեկնել էր Մեղրի՝ Փաշինյանի այցը խաթարելու նպատակով: Քաջարանի «բողոքի ցույցին» մասնակցում են նաեւ քաղաքային մանկապարտեզի վարիչն ու իր աշխատակիցները, արվեստի դպրոցի տնօրենն ու ուսմասվարը, Պղնձամոլիբդենային կոմբինատի ենթակայության տակ գտնվող հիմնարկների աշխատակիցները: Այս մարդկանց ներկայությունը եւս մեկ անգամ հաստատում է այն միտքը, որ Սյունիքում տեղի ունեցող խժդժություններն ուղղորդված են կոնկրետ ուժերի կողմից:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.