ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Սյունիքի մարզում է: Վարչապետին ուղեկցում է ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը և այլ պաշտոնյաներ, հայտնում է Armtimes.com-ը։
Նա այս պահին Մեղրիում է, որտեղ լարված իրավիճակ է: Տասնյակ մարդիկ են փողոց դուրս եկել և բողոքի ակցիա են իրականացնում: Նրանք փորձում են խոչընդոտել նրա շարժը քաղաքում: Քաղաքացիները պահանջում են, որ նա հեռանա, նշում են, որ ոչինչ չունեն իր հետ խոսելու:
Նշենք, որ վարչապետը դեռ երեկվանից է Սյունիքում: Երեկ երեկոյան Փաշինյանն Ալեն Սիմոնյանի հետ այցելել էր Շուռնուխ՝ հյուրընկալվելով մի քանի բնակիչների: