Գյումրիում ամուսինը սպանել է հարևանի տանը հյուրընկալված կնոջը

Aravot.am-ի տեղեկություններով` այսօր սպանություն է տեղ ունեցել Գյումրու Շիրակացի փողոցի բնակարաններից մեկում։ Ժամը 20:10-ի սահմաններում շտապօգնությունից ահազանգ է ստացվել ոստիկանություն` 1956 թվականին ծնված կնոջ մարմնական ծանր վնասվածքներ ունենալու մասին։

Մեր այս տեղեկությունը հաստատեց Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանը։ Ըստ նախնական տեղեկությունների` կինը հյուրընկալվել է հարևանի տանը, ամուսինն էլ , բարկացած, ոգելից խմիչքի ազդեցության տակ, գնացել ու կենցաղային հարցի շուրջ վիճաբանել է կնոջ հետ, դանակով հարվածել որովայնի, կրծքավանդակի հատվածին, պատճառել է կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք, որովայնի էպիգաստրալ շրջանի կտրած-ծակած վերք, կենսաբանական մահը գրանցվել է Գյումրի բ/կ-ում։

Հանցագործության գործիքը, դատախազի տեղեկացմամբ, հայտնաբերվել է, հարուցվել է քրգործ ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի առաջին մասի հատկանիշներով։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.