Կինը լուսանկարում նկատել է փոքրիկ դետալ, որն օգնել է նրան բացահայտել ամուսնու դավաճանությունը

Օգտատեր Թայլեր Փեյջը «ՏիկՏոկի» իր միկրոբլոգում պատմել է, թե ինչպես է կորցրել ամուսնուն՝ բացահայտելով նրա «զավեշտալի սուտը»: Այս մասին հայտնում է The Sun-ը: 

Կնոջ խոսքերով` նա տեսել է իր ընտրյալին Ֆեյսբուքում` կանադական ինչ-որ ակումբի լուսանկարում, որտեղ վերջինս ուրախանում է աղջիկների ընկերակցությամբ: Սակայն, դա չէ, որ հուզել էր կնոջը, այլ այն, որ սիրեցյալի մատի վրա ամուսնական մատանի չկար:

 

Այդ ժամանակ Թայլերը հետաքրքրվել է ամուսնուց, թե ինչու է նա հանել ամուսնական հավատարմության սիմվոլը, վերջինս էլ պատասխանել է, թե ակումբի լուսանկարիչն է ֆոտոշոփի օգնությամբ հեռացրել մատանին: Այնուամենայնիվ, կինը, ով ինքն էլ լավ տիրապետում է ֆոտոշոփին, չի հավատացել նրան: 

Կինը նաև նշել է, որ զարմանալի զուգատիպությամբ, ամուսնու զարմիկը, ով նույնպես ակումբում է եղել նրա հետ, առանց մատանու է լուսանկարում:

Սակայն, անհավատարիմ ամուսինը չէր պատրաստվում այդքան արագ հանձնվել: Մեկնաբանություններում աղջիկը պամել է, որ իր սիրելին առաջ է քաշել նոր վարկած: Տղամարդը ենթադրել է, որ մատանին հանել է զուգարանում ձեռքերը լվալիս, իսկ հետո մոռացել է այն դնել: «Ինչ հարմար պահ է, որպեսզի մոռանաս մատանին դնել», - հեգնանքով նկատել է Թայլերը` հավելելով, որ արդեն ամուսնալուծվել է:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.