Ովքե՞ր և ինչո՞ւ էին ուզում սպանել Լուկաշենկոյին

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ քննարկել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ նախապատրաստվող մահափորձի մասին տեղեկությունները: Պեսկովը չի մեկնաբանել Բայդենի վարչակազմի հնարավոր ներգրավվածության հարցը և ասել է, թե «ամբողջ ինֆորմացիան հատուկ ծառայությունները կարող են ներկայանել իրենց հայեցողությամբ»:

«Ձերբակալվածները Լուկաշենկոյի վերաբերյալ քննարկել են բացարձակ ոչ կառուցողական քայլեր: Այդ պատճառով, դա, իհարկե, շատ վտանգավոր է»,- ասել է Պեսկովը:

 

 

Հիշեցնենք՝ Լուկաշենկոն շաբաթ օրը հայտարարել էր, թե Պուտինը և Բայդենը քննարկել են ԱՄՆ հատուկ ծառայությունների կողմից իր նկատմամբ մահափորձ  նախապատրաստելու հարցը: Ավելի վաղ, ՌԴ Դաշնային անվտանգության բյուրոն ձերբակալել էր 2 անձի, որոնք, նախնական վարկածով, ռազմական հեղաշրջում և մահափորձ են նախապատրաստել Բելառուսում:

Բելառուսի ԱԱԾ-ի հետ համատեղ կանխվել էին ԱՄՆ և Բելառուսի քաղաքացիություն ունեցող Յուրի Զենկովիչի ու Բելառուսի քաղաքացի Ալեքսանդր Ֆեդուտի գործողությունները: Նրանք, ԱԱԾ-ի տվյալներով, «գունավոր» հեղափոխություն էին նախապատրաստում Բելառուսում տեղի և ուկրաինացի ազգայնականների աջակցությամբ, նաև մտադիր էին ֆիզիկապես ոչնչացնել Լուկաշենկոյին:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.