Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հայտնել է Իրանի հետ սահմանին զինված միջադեպի մասին, օրինախախտներից մեկը վիրավորվել է, կատարվում է հետաքննություն:
«Ապրիլի 16-ին՝ ժամը 22.00-ին, Ֆիզուլիի շրջանի Գազախլար գյուղի մոտակայքում գտնվող սահմանապահ կետում (Ադրբեջան) հայտնաբերվել է երկու սահմանախախտ: Իրանցի սահմանապահներին տեղեկացվել են դեպքի մասին: Ձերբակալվածները եղել են Իրանի քաղաքացիներ Ֆեյզի Յասեր Նարիմանը և Հուսեյնպուր Սաջիդ Հասանը։ Ադրբեջանական սահմանապահների կողմից կիրառվծ զենքից Նարիմանը թեթև վիրավորվել է, նրան տեղափոխել են Ֆիզուլիի ախտորոշիչ կենտրոն»,- ՌԻԱ «Նովոստի»-ին հայտնել են Ադրբեջանի պետական սահմանային ծառայության մամուլի ծառայությունից:
Դեպքի վայրում զննման ընթացքում հայտնաբերվել է 1 159 հաբ և 78 միավոր դեղամիջոց, որը նման է Costed Mikro Politedve-ին:
«Նաև ձերբակալվել են Ֆիզուլիի բնակիչներ Հուսեյնով Էլշան Նիզամիօղլուն և Սադեդդինով Ուլվի Հիսմեթօղլուն, որոնք Opel մակնիշի մեքենայով ժամանել էին իրավախախտներին դիմավորելու` դեղամիջոցները վերցնելու համար:
Ներկայումս Ֆիզուլիի շրջանի Պետական սահմանային ծառայության Հորադիզի սահմանային ջոկատը ու զինդատախազության աշխատակիցներն իրականացնում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական գործողություններ», – ասել են վարչությունից: