Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Բազում գյուղի սկզբնամասում բախվել է միանգամից 3 ավտոմեքենա՝ «Нива», «Wolkswagen», «Mitsubishi Pajero» մակնիշի:
Դեպքի վայրից ՀԺ-ի թղթակիցը հայտնում է, որ նախնական տեղեկություններով, կա 8 վիրավոր: Նրանց թվում կա երեխա, վարորդներից մեկը, ըստ նախնական տեղեկությունների, զինծառայող է:
Դեպքի վայրում աշխատում են ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Մելինե Եղշատյանի գլխավորությամբ: Վիրավորներին ավտոմեքենաներից դուրս են բերել Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարները:
Բախման հետևանքով մեքենաներից տեղի է ունեցել վառելիքի արտահոսք, փրկարարներն իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ:
Վիրավորներին հիվանդանոց են տեղափոխել քաղաքացիներն ու շտապ օգնության խմբերը:
լուսանկարները՝ «Հայկական ժամանակ»-ի