Ապրիլի 18-ին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում, հայտնում է shamshyan.com -ը։ Ժամը 15:30-ի սահմաններում Lexus IՏ 250 մակնիշի ավտոմեքենան Մաշտոցի պողոտայում՝ «Նաիրի» կինոթատրոնի դիմաց, բախվել է Nissan Tiida և Toyota Ipsum մակնիշի ավտոմեքենաներին:
Վթարի հետևանքով մարմնական վնասվածքներ ստացած 2 անձի Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել, ապա տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Բախումից հետո Toyota-ն առաջ է ընթացել և բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Toyota Corolla և KIA մակնիշի ավտոմեքենաներին:
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
Կայքի տեղեկություններով՝ ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Toyota-ն պատկանում է «Արարատ 73» ֆուտբոլային թիմի լեգենդար ֆուտբոլիստ Սամվել Ղասաբօղլյանին: