4,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայի արևմուտքում 4,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է արտակարգ իրավիճակների կառավարական վարչությունը։

 

Նրա տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Մուղլա նահանգի Դաթչա շրջանում։

Ավերածությունների կամ տուժածների մասին առայժմ չի հաղորդվում:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.