ՌԴ ԱԴԾ-ն ФСБ ձերբակալել է Սանկտ Պետերբուրգում Ուկրաինայի գլխավոր հյուպատոսին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Սանկտ Պետերբուրգում ձերբակալել է Ուկրաինայի գլխավոր հյուպատոսին` իրավապահ մարմինների և ԱԴԾ-ի տվյալների բազաներից գաղտնի տեղեկատվություն ստանալու համար: Այս մասին ՏԱՍՍ գործակալությանը տեղեկացրել են ԱԴԾ-ի Հանրային կապերի կենտրոնից:

«Անվտանգության դաշնային ծառայությունը ապրիլի 16-ին Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի քաղաքացու հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի իրավապահ մարմինների և ՌԴ ԱԴԾ տվյալների բազաներում պարունակվող գաղտնի բնույթի տեղեկատվություն ստանալիս ձերբակալել է ուկրաինացի դիվանագետ, Սանկտ Պետերբուրգում Ուկրաինայի գլխավոր հյուպատոսության հյուպատոս Ալեքսանդր Սոսոնյուկին»,-տեղեկացրել են Հանրային կապերի կենտրոնից:

ԱԴԾ-ն ընդգծել է, որ «այդ գործունեությունն անհամատեղելի է դիվանագիտական աշխատողի կարգավիճակի հետ և ունի հստակ թշնամական բնույթ Ռուսաստանի Դաշնության նկատմամբ»:

Հետախուզական ծառայությունը հավելել է, որ ուկրաինացի դիվանագետի դեմ միջոցներ են ձեռնարկվելու՝ համաձայն միջազգային իրավունքի:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.