«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին ՀՔԾ-ում մեղադրանք է առաջադրվել արդարադատությանը խոչընդոտելու համար։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։ Նրա դեմ հաղորդում է ներկայացրել նախկին դատավոր, ԱԱԾ տնօրենի նորանշանակ տեղակալ անդրանիկ Սիմոնյանը, իսկ քրեական գործը հարուցվել է օրենքի խախտմամբ՝ առանց անձեռնմխելիությունից զրկելու։