Ապրիլի 14-ի գիշերը հրթիռակոծվել է Իրաքի հյուսիսում Քուրդիստանի ինքնավարության կենտրոն, մայրաքաղաք Էրբիլի միջազգային օդանավակայանը: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Իրաքյան Քուրդիստանի ներքին գործերի նախարարությունը:
Նշվում է, որ օդանավակայանը հարձակման է ենթարկվել առնվազն մեկ հրթիռով, սակայն դեռևս հայտնի չեն հարձակման պատասխանատուները: Միջադեպի կապակցությամբ հետաքննությունն է սկսվել:
Ուշագրավ է, որ նույն ժամանակահատվածում հարձակման էր ենթարկվել նաև Թուրքիայի՝ Իրաքի հյուսիսում գտնվող Բաշիքայի ռազմաբազան, որի հետևանքով սպանվել է մեկ թուրք զինծառայող։