Հայտնի է Լևոն Տեր-Պետրոսյանի COVID-19 թեստի պատասխանը

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:

«ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը օրերս հանձնել է COVID թեստ, որի արդյունքում ախտորոշվել է կորոնավիրուս: Նախագահ Տեր-Պետրոսյանի ինքնազգացողությունը նորմալ է, նա անհրաժեշտ պրոֆիլակտիկ բուժումը ստանում է տանը՝ բժիշկների հսկողության տակ»,- ասված է հաղորդագրությունում:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.