Նոր Մանրամասներ Երևանում՝ 54 երթուղին սպասարկող «Գազելում» տեղի ունեցած սպшնությшն դեպքից

Երևանում Պարոնյան-Լեո խաչմերուկում ապրիլի 14-ին 54 համարի երթուղին սպասարկող «Գազելում» գրանցված սպանության դեպքով հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանությունը): Այս մասին 1lurer.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

 

Արևիկ Խաչատրյանը տեղեկացրեց, որ քաղաքացիների միջև, համաձայն նախնական վարկածի, վիճաբանություն է ծագել դիմակ չկրելու պատճառով, որը դարձել է սպանության առիթ:

Սպանվածը մոտ 50 տարեկան տղամարդ է:

Խաչատրյանի խոսքով՝ սպանության մեջ կասկածվողը դիմել է փախուստի, միջոցներ են ձեռնարկվում նրան հայտնաբերելու ուղղությամբ:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.