Պերուի հեռավոր Անդյան շրջաններից մեկում ուղևորատար ավտոբուսը շրջվել է, զոհվել է 20 մարդ, ևս 14-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է AP-ն՝ հղում անելով իշխանություններին։
Նախնական տվյալներով՝ վարորդը գերազանցել է արագությունը և կորցրել կառավարումը, ինչի հետևանքով մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել։
Ավտոբուսը տեղափոխում էր քվեարկության մասնակցած քաղաքացիների։ Հանգստյան օրերին երկրում նախագահի և օրենսդիր մարմնի ընտրություններ են անցկացվել։