Մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երեւանում: Նախօրեին՝ ապրիլի 12-ին,
ժամը 22:50-ի սահմաններում, Երեւանի բնակիչ, 24-ամյա Սիմոն Մարտիրոսյանը, իր վարած Mercedes CLՏ 550 մակնիշի 01 MՏ 333 համարանիշի ավտոմեքենայով, Արշակունյաց պողոտայում, «Երեւան մոլի» դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող տղամարդ հետիոտնին։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Վարորդը փախուստի չի դիմել, զանգահարել է շտապօգնություն, օգնել է վրաերթի ենթարկվածին բժիշկների հետ տեղափոխել հիվանդանոց, սակայն վրաերթի ենթարկվածը ճանապարհին գիտակցության չգալով՝ մահացել է:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եւ պարզվել է, որ նա սթափ է եղել։
ՀՀ Քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական բաժին պարզում են մահացածի ինքնությունը:
Կայքի տեղեկություններով, վարորդը ծանրամարտի աշխարհի չեմպիոն, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանն է, որն այսօր էր ծանրամարտի Հայաստանի հավաքականի հետ վերադարձել Երեւան՝ Մոսկվայում ավարտված Եվրոպայի առաջնությունից հետո: